Վարագույրերը լվանալուց հետո չեմ արդուկում, բայց դրանք անթերի ուղիղ են.. պատմում եմ գաղտնիքս

Երբեք չեմ զբաղվել վարագույրեր արդուկելով: Այնուամենայնիվ, դրանք միշտ ուղիղ են ու անթերի տեսք ունեն: Ուզում եմ կիսվել գաղտնիքով: Կպատմեմ, թե ինչպես կարելի է անել, որ վարագույրերը արդուկելու կարիք չլինի:

Նշեմ, որ սենյակի վարագույրերը տարեկան 4 անգամ եմ լվանում, իսկ պատշգամբինը շատ ավելի հաճախ: Ապրում եմ բազմաբնակարան շենքում, ու գործվքածի վրա շատ է փոշի կուտակվում:

Ահա և գաղտնի հնարքը

Սովորականի պես լվանում եմ վարագույրը: Լվանում եմ լվացքի մեքենայով՝ ընտրելով հատուկ վարագույրերի համար նախատեստված ռեժիմ: Եթե չկա նման ռեժիմ, կարող եք ընտրել «Деликатная стирка»՝ պարտադիր առանց քամելու:

Դրանից հետո հանում եմ մաքուր վարագույրը: Սկզբում այն շատ թաց է լինում, ջուրը հոսում է կտորից:

Դնում եմ չորանոցի վրա, իսկ հատակին հին սրբիչ եմ փռում: Վարագույրն անգամ չեմ ուղիղացնում, թողնում եմ, ինչպես կստացվի: Պարբերաբար շուռ եմ տալիս, որ ջուրը հավասարաչափ քամվի:

Մոտ 1 ժամ անց վարագույրը զգալիորեն չորանում է, միայն տեղ-տեղ է մնում թաց: Ու այդ ժամանակ այն կախում եմ: Այո, ճիշտ հասկացաք: Կախում եմ իր տեղը՝ առանց արդուկելու:

Քանի որ գործվածքը դեռ թաց է, այն ուղիղանում է սեփական ծանրությունից: Մի քանի ժամից վարագույրը կչորանա՝ դառնալով ուղիղ ու հարթ:

Այս մեթոդը հարմար չէ ծանր հաստ կտորից վարագույրերի համար:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: