Պատրիկ Ֆիորին եւ հայուհի Էրմոնիան Դլե Յամանով «պայթեցրել են» The Voice Kids France-ի բեմը

Տեղի է ունեցել ֆրանսիական «Մանկական Ձայնը» նախագծի հերթական փուլը։ Եվ ինչպպիսի շոու են ցուցադրել մեր հայրենակիցները։ Ժյուրիի անդամները, որի կազմում են Պատրիկ Ֆիորին, Ջենիֆերը, Ամել Բենտն ու Սոպրանոն, շոկի մեջ են եղել երիտասարդ հայուհու՝ Էրմոնիա Աղաբաբյանի ելույթից։ Աղջիկը կատարել է Էտտա Ջեյմսի Something’s Got a Hold on Me երգը։

Նրա ելույթից հետո Պատրիկ Ֆիորին անմիջապես հարցրել է, թե ինչ են ուտում իրենց տանը։ Ստանալով պատասխան, որ տոլմա են ուտում, Ֆիորին նշել է, որ այդպես էլ գիտեր, որ աղջնակը հայուհի է։ Մոտենալով բարձրախոսին Ֆիորին Էրմոնիայի հետ կատարել է Դլե Յամանը, որն էլ ցնցել է ինչպես ամբողջ դահլիճը, այնպես էլ ժյուրիի անդամներին։

Էրմոնիան անցել է հաջորդ փուլ՝ ընտրելով Ամելիի թիմը։

Понравилась статья? Поделиться с друзьями: