Չեմ գրտնակում ու կարագ չեմ քսում… Տնական շերտավոր խմորի իմ բաղադրատոմսը… սա լավագույն տարբերակն է

Սովորական շերտավոր խմոր պատրաստելու համար պահանջվում է շատ ժամանակ՝ գնդերը գրտնակելու, կարագ քսելու, ծալելու, սառեցնելու ու նույն գորոծղությունը մի քանի անգամ կրկնելու համար: Իսկ ես գտել եմ ավելի պարզ ու արագ եղանակ: Համոզված եմ, որ այս բաղադրատոմսը կպահպանեք՝ խանութից գնված խմորից հրաժարվելու նպատակով:

Այսպիսի շերտավոր խմորից կարող եք պատրաստել գրեթե ցանկացած թխվածք. խաչապուրի, ռուլետներ, տորթեր:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ձու՝ 1հատ
  • աղ՝ 0,5թ.գ.
  • ջուր՝ 80մլ
  • կիտրոնի հյութ՝ 1թ.գ.
  • ալյուր՝ 300գ
  • կարագ՝ 180գ

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ հարել ձուն՝ ավելացնելով աղը: Այնուհետև ավելացնել եռացրած սառցե ջուրը, կիտրոնի հյութը ու մանրակրկիտ խառնել:

Առանձին տարայի մեջ մաղել ալյուրը, մեջը քերել կարագը և ձեռքերով խառնել, որ փշուր ստացվի: Ավելացնել ձվային խառնուրդը ու խմոր հունցել:

Ստացված խմորին գնդիկի ձև տալուց հետո դնել այն տոպրակի մեջ և կես ժամով ուղարկել սառցարանը:

Ահա այսպիսի պարզ ու մատչելի բաղադրատոմս, իսկ արդյունքը ձեզ միանշանակ դուր կգա:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: