Չդադարող ծափահարություններ և արցունքներ․․․գյումրեցի երիտասարդի փայլուն կատարումը

Հույզեր ու արցունքներ․․․ գյումրեցի երիտասարդի փայլուն կատարումը․․․ անհնար է անտարբեր մնալը․․․

Ղանդիլյան Էդգարը տասնիննը տարեկան է, ծնվել է Գյումրի քաղաքում։

Ապրել և մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում և այնտեղ էլ հաճախել է երաժշտական դպրոց։ Էդգարը նշում է, որ իրեն զոռով- շառով էին տանում երաժշտական դպրոց, քանի որ հաճախում էր ակորդեոնի, իսկ այդ գործիքը ընդհանրապես չի սիրել։

Հետո վերադարձել են հայրենիք և կրկին ապրել Գյումրի քաղաքում։ Էդգարի խոսքով այստեղ առանձնապես ոչինչ չի արել։ Մասնագիտությամբ Էդգարը ավտոմեխանիկ է։ Աշխատում է ավտոսերվիսում։

Էդգարը նշում է, որ գործը հավեսով է անում, եթե դուրը չգար, հաստատ այդտեղ չէր հայտնվի։ Փոքր ժամանակվանից գալիս եմ այստեղ։ Հեծանիվի վրա էի գործ անում, հետո որ մեծացա սկսեցի մեքենաների վրա աշխատել,- ասում է Էդգարը։

Էդգարի խոսքով առաջին բառը, որ ասել է, եղել է նոտաներ տվեք ինձ։ Հինգից վեց տարեկանում իր մայրիկի հետ է երգել։

Տեսանյութը՝ ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: