Ունեմ երկու դուստր, բայց երբ անկողին ընկա, հասկացա, որ սխալվել եմ… կյանքը բումերանգ է, թող այս մասին հիշեն բոլորը

Ես 70 տարեկան եմ ունեմ երկու դուստր: Մինչև վերջին ժամանկները ես կարծում էի, որ  իմ զավակներն ինձ շատ են սիրում,  սակայն  հասկացա, որ սխալվել եմ:  Նրանք ամեն օր կարող են ասել, թե որքան շատ են ինձ սիրում, սակայն նրանց գործողությունները այլ բանի մասին են վկայում:

Վերջերս ես լուրջ առողջական խնդիրներ ունեցա և գրեթե ողջ օրը  անցկացում էի  մահճակալում պառկած: Ինձ խնամք էր հարկավոր, բայց դուստրերիս մտքով անգամ չէր անցնում զբաղվել իմ խնամքով:  Նրանք  զանգահարում էին   ու արդարանում, որ  զբաղված են այս կամ այն գործով և չեն կարողանում  գալ  ինձ տեսության, մինչդեռ ես նրանց օգնության կարիքը շատ ունեի:

Իմ խնամքով  զբաղվում էր հարևանուհիս: Մի օր, երբ վերջապես  ավագ դուստրս այցի եկավ,   տեսնելով հարևանուհուս ասաց.
— Ինչ լավ է, որ դուք կարողանում եք օգնել, ես շատ զբաղված եմ ու չեմ հասցնում գալ  և ասացեք, որքան վճարեմ ձեզ, որ շարունակեք  խնամել մայրիկիս:

— Ի՞նչ եք ասում ի՞նչ գումար, ես հասկացա, որ նա  պառկած է և  խնամող չունի, և որոշեցի օգնել,- պատասխանեց հարևանուհիս

-Լավ, լավ,  մի ձևացրեք, հիմա բարի մարդ չկա, բոլորն  էլ փողի համար են  ինչ որ բան անում:

Ես սաստիկ ամաչեցի իմ դստեր  պահվածքից: Միթե՞ նրա համար  ամեն ինչ փողով է չափվում այս կյանքում: Միթե՞ ես սխալ եմ դաստիարակել:

Понравилась статья? Поделиться с друзьями: