Ունեի ընտանիք, բայց հետո որդիս, հարսս ու թոռս մաղթեցին ինձ շուտ սատկել․․․ հիմա միակ երազանքս դա է

Ժամանակին ունեի ընտանիք։ Բայց հիմա որդիս այլևս չի խոսում ինձ հետ, հարսիս համար ուղղակի գոյություն չունեմ, նույնիսկ դրսում տեսնելիս չի բարևում։ Թոռս նույնպես արհամարհում է։ Գիտեմ, որ արդեն ծոռ ունեմ, 1,5 տարեկան է, բայց երբեք չեմ տեսել նրան։

Ես որդուս շատ լավ եմ դաստիրակել, նա երբեք նույնիսկ 10 դրամ չէր գողանա, իսկ ահա հարսս թերացել է թոռանս հարցում։

14 տարի առաջ ես խանութում էի աշխատում՝ որպես հաշվապահ։ Մի օր էլ գիշերը միացավ  անվտանգության ազդանշանը։ Անվտանգության աշխատակիցներն այն դեպքում գնում էին խանութ, եթե փակ էր լինում, գալիս էին իմ տուն, քանի որ բանալի ունեի, և եթե ես տանն էի լինում, իսկ բանալին էլ ինձ մոտ, նոր գնում էին տնօրենի տուն։

Առավոտյան գնում եմ խանութ, բացում սեյֆը և հայտնաբերում, որ դատարկ է։ Իսկ այնտեղ մի ամբողջ շաբաթվա գումարն էր՝ մոտ 2 000 000 դրամ։ Տնօրենը խանութում հաշվարկ արեց, պակասում էր մի քանի շիշ թանկարժեք ալկոհոլ և մի քանի տուփ էլ ծխախոտ։

Սկսվեցին անվերջ ստուգումներ, իսկ ոստիկանների համար գլխավոր կասկածյալը ես էի։ Միայն թե տնօրենն իմ կողմից էր, ես նույն տեղում աշխատել էի 9 տարի։

Դեռ այդ դեպքը չէր բացահայտվել, կրկնվեց նույն պատմությունը․ գումարը չկա, տարել են ալկոհոլ և ծխախոտ։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին սրտիս հետ կապված լուրջ առողջական խնդիրները։

Նորից ոստիկաններ, վկաներ, հարցաքննություններ․․․ փոխեցին բոլոր բանալիներն ու կողպեքները, բայց դրանից հետո էլի ամեն 1-2 շաբաթը մեկ ազդանշանը միանում էր և հայտնաբերում էին, որ էլի կողոպտել են խանութը։

Վերջին դեպքից հետո որոշեցին այլ կերպ գործել․ հատուկ մարդիկ պատրաստ սպասում էին խանութի մոտակայքում, որ տեղում բռնեն գողերին։ Հենց ազդանշանը միացել է, անվտանգության աշխատակիցները փակել են դուռը և կանչել ոստիկաններին։ Մինչ նրանք գալիս էին, գողերից մեկը փախել էր հացը ստանալու փոքր պատուհանից։

Երբ միացավ ազդանշանը, ինձ նույնպես զանգեցին։ Ես վեր կացա, որ ստուգեմ պայուսակս․ բանալին չկար։ Ես կանգնած էի միջանցքում և չէի հավատում աչքերիս։ Հանկարծ տեսա, որ մեր տան մուտքի դուռը բաց է։ Անջատեցի լույսը և սկսեցի սպասել։ 2 րոպեից ներս թռավ թոռս։ Այդ պահին 16 տարեկան էր։ Տեսնելով ինձ՝ սկսեց աղաչել․

Տատ, խնդրում եմ, չհանձնես ինձ։ Ես էլ չեմ անի։ Տատ, չանես նման բան։

Սրտիցս արյուն գնաց․․․ բայց ես հավաքեցի ոստիկանների համար և ամեն ինչ պատմեցի։ Հանձնեցի հարազատ թոռանս։ Տեսնելով, որ իրեն չեմ պաշտպանելու՝ փախավ։

Դե նրան շատ շուտ գտան և տարան բաժին։ Հետո եղավ դատը․ ինձ հանեցին աշխատանքից,  պիտի փոխհատուցեի ամբողջ գողացած գումարը։ Իսկ երբ հնչեց դատարանի որոշումը, որ թոռս պիտի ազատազրկված մնա 2,5 տարի, հարսս ապտակեց դեմքիս և մաղթեց շուտ սատկել։ Որդիս էլ ուղղակի նայեց ինձ՝ ատելոթյամբ լցված և ոչինչ չասաց։

Պարզվում է, որ այդքան ժամանակ թոռս վերցրել է բանալին իմ պայուսակից, ընկերն էլ իրեն սպասել է խանութի մոտ, որ մեզանից 2 տուն այն կողմ է գտնվում։ Թոռս շատ լավ գիտեր իմ աշխատասենյակի տեղը, հարյուր անգամ եկել է ինձ մոտ։ Մինչ ոստիկանների հասնելը նրանք վերցրել են գումարը և ապրանքը և դուրս վազել։ Մինչ ինձ զանգել են, թոռս միշտ հասցրել է բանալին դնել պայուսակիս մեջ, դրա համար էլ ոչինչ չեմ կասկածել։ Իսկ գողացած գումարով ընկերներով գնացել են սաունաներ, կազինոներ, մի խոսքով՝ զվարճացել են։

Հիմա որդիս ու հարսս իմ առաջ նույնիսկ իրենց տան դուռը չեն բացում։ Փակ դռան հետևից գոռում են․

-Դու մեզ համար մեռած ես, գնա։

Այս ամբողջ ընթացքում թոռս մի անգամ եկել էր իմ տուն, առաջարկում էր ներել ինձ, եթե տունս նվիրեմ իրեն, իսկ ես գնամ ծերանոց։ Իսկ ինչի՞ համար։ Մի՞թե ես մեղավոր եմ, որ ինքը անառակ է։ Մեր վերջին հանդիպման ժամանակ թոռս էլ մաղթեց ինձ՝ որքան հնարավոր է շուտ սատկել։

Ես հիմա ներել եմ նրանց բոլորին, բայց միայն մի ցանկություն ունեմ․ որ թոռանս մաղթանքը շուտ կատարվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: