Որտեղ կտրականապես չի կարելի պահել գումարը, որպեսզի չաղքատանաք

Որտեղ՞ պահել գումարը․ այս հարցի պատասխանի երկու հիմնական տարբերակ կա՝ տանը կամ բանկում։ Քչերի մտքով է անցնում, որ տանը կան այնպիսի տեղեր, որտեղ ցանկալի չէ դնել գումարը, եթե չեք ուզում զրկվել ֆինանսական հաջողությունից։

Ապակե բանկա

Խնայած գումարը ապակե բանկայի մեջ պահելը հին սովորություն է։ Այսպես անում են նաև հետխորհրդային շրջանում, սակայն նման բանը խրախուսելի չէ։

Բանն այն է, որ բանկայի մեջ դրամները ծալած վիճակում են, իսկ դա հանգեցնում է վատ էներգիայի կուտակման, բացի այդ դրանք կորցնում են ուժը։

Մուտքի դռան մոտ

Գումարը տան մուտքի դռան մոտ պահելը վատ գաղափար է։ Եվ այնքան էլ կարևոր չէ, դրանք դռան մոտի պահարանի մեջ են թե վրա։

Գրքերի մեջ

Եվս մի սովորություն, որի արմատները սկիզբ են առնում վաղ անցյալից։ Հաճախ մարդիկ ուշադրություն չեն էլ դարձնում, թե ինչ գրքի մեջ են դնում գումարը։ Եթե պատահաբար դնեք դրամատիկ սիրավեպի մեջ, շատ շուտով կսկսվեն ֆինանսական խնդիրներ։ Ցանկալի է ընտրել բարի ու դրական գրքեր։

Ներքնակի տակ

Մահճակալը նախատեսված է հանգստի համար, բայց ոչ գումար պահելու։ Այդպես գումարը, ինչպես և նրանց տերը, կհանգստանա ու կքնի, ու դրանց ակտիվությունը կպակասի։ Նման մթնոլորտում նյութական բարեկեցություն ձեռքբերելը ձեզ համար դժվար կլինի։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: