Նրան փոքր տարիքում լքել է մայրը, ու Սյուզին բեմ է բարձրանում, որ մայրը… 22-ամյա հայուհու անչափ հուզիչ կատարումը

Ուկրաինական «Голос» նախագիծը շատ անգամներ է ունենում հայ մասնակիցներ, և ամեն անգամ դիտելիս հայ կատարողների ելույթները հպարտություն ես ապրում։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնենք 22-ամյա Սյուզի Քեբաբյանի կատարումը։

Սյուզին Հայաստանից է եկել Խարկով՝ ընկերոջը հանդիպելու նպատակով։ Սակայն հանգամանքների բերմամբ աղջիկը հանդիպեց նրան փոքր ինչ ուշ։

Տղան նրան առաջարկություն է արել և Սյուզին մնացել է Խարկով քաղաքում։ Սյուզին պատմում է, որ վաղ տարիքում մայրը թողել է նրան, և աղջիկը բեմ է դուրս գալիս, որպեսզի ապացուցի մորը, որ մայրը սխալ է վարվել, որ մայրը զղջա այդ քայլի համար։ 22-ամյա հայուհին կատարեց «Ave Maria» երգը։ Այնքան գեղեցիկ և հուզիչ էր նրա կատարումը, որ նույնիսկ ժյուրիի

անդամներից մեկը սկսեց երգել Նրա հետ զուգահեռ։ Ճիշտ է, ելույթի ընթացքում ժյուրիի անդամները չպտտվեցին, սակայն ելույթի ավարտից հետո հանդիսատեսի ծափահարությունները չէին դադարում։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Понравилась статья? Поделиться с друзьями: