Մեր ամանորյա սեղանի գլխավոր թխվածքը՝ տորթ «Ոսկե բանալի»… շատ հեշտ պատրաստվող, փափուկ ու ախորժելի

Համեղ, նուրբ, թեթև տորթ «Ոսկե բանալի»: Պատրաստվում է շատ հեշտ, կարող եք թխել Ամանորի տոնական սեղանի համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

խմորի համար.

  • 7 ձու
  • 2 բաժակ շաքարավազ
  • 1թ.գ. քացախով մարած սոդա
  • 2ճ.գ. մեղր
  • 2ճ.գ. տաք ջուր
  • 2.5 բաժակ ալյուր
  • 2-3ճ.գ. կակաո
  • 1 բաժակ մանրացրած ընկույզ

կրեմի համար.

  • 200գ կարագ
  • 1 տուփ եփած խտացրած կաթ
  • վանիլին

զարդարելու համար.

  • 1 բաժակ մանրացրած ընկույզ

Պատրաստման եղանակ.

Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի:

Ավելացնել 2ճ.գ. ջրի հետ խառնած մեղրը, սոդան և լավ հարել:

Մաղելով լցնել ալյուրն ու կակաոն, խառնել, ավելացնել ընկույզը և ևս մի անգամ խառնել:

Խմորը բաժանել 3 մասի: Խմորը ստացվում է թույլ՝ թթվասերի նման, այն պետք է գդալով հարթեցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: 3 կորժերը թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ նախօրոք տաքացրած ջեռոցում:

Կրեմի համար հարել կարագն ու վանիլին, և մի-մի գդալ ավելացնել խտացրած կաթը՝ ընթացքում անդադար հարելով:

Կրեմը քսել կորժերին, զարդարել ընկույզով կամ ջնարակով:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: