Մեկնըդմիշտ մոռացել եմ մոծակների, ճանճերի և մժեղի գոյության մասին

Ամառը շատերիս կողմից սիրված տարվա եղանակն է: Սակայն հենց այս շրջանում է ի հայտ գալիս ոչ այնքան հաճելի խնդիր. մոծակներ, ճանճեր, մժեղ: Դրանք մեզ հանգիստ չեն տալիս ու գրոհում են ամենուր: Հնարավոր է, որ որոշ տեղերում դրանք այնքան էլ շատ չեն, բայց կան վայրեր, որտեղ խնդիրը լուրջ է: Հենց ամառվա շոգին բացում եք պատուհանը՝ մաքուր օդ շնչելու համար, իսկույն հոգնեցնող միջատները տուն են լցվում:

Գտել ենք հիանալի հնարք՝ միջատներից ազատվելու համար: Այն չափազանց պարզ է ու հասանելի: Անհրաժեշտ չեն հատուկ բարդ բաղադրիչներ, սարքեր: Տվյալ մեթոդը հեշտ է, կիրառվում են միայն անվտանգ նյութեր:

Այսպիսով, անհրաժեշտ է ջրցանիչով տարա, ջուր և մենթոլի բույրով եթերայուղ:

Ի դեպ, եթերայուղեր վաճառվում են դեղատներում և կոսմետիկայի խանութներում:

Ինչպես պատրաստել

Մի քիչ ջուր վերցնել, մոտ 200 մլ, ավելացնել 7-8 կաթիլ մենթոլի եթերայուղ, նաև խորդենու եթերայուղ: Ստացված միջոցը լցնել սրվակի մեջ և ավելացնել ևս կես լիտր ջուր: Լավ թափահարել:

4-5 օրը մեկ սենյակում փչել հեղուկը:

Սա կապահովի միջատների դեմ արդյունավետ պայքար, նաև տանը անուշ բույր կպարգևի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: