Ձմեռային կոշիկներս այլևս ջուր չեն ներծծում. ինչ է պետք անել. 2 պարզ հնարք

Համացանցում մարդիկ հաճախ են փնտրում միջոցներ՝ ձմեռային կոշիկները թրջվելուց պաշտպանելու համար: Շատերը խորհուրդ են տալիս օգտագործել պարաֆին, որով պետք է պատել կոշիկը, որպեսզի այն չթրջվի: Բայց պարաֆինը օրվա ընթացքում ճաքճքում է ու փոքր անցքերի առկայության պատճառով ոտքերը սկսում են թրջվել:

Գուցե ասեք, որ պետք է թանկարժեք կոշիկ գնել, և այդպես կլուծվեն բոլոր հարցերը: Բայց սա այնքան էլ ճիշտ չէ: Գինն ու որակը բացարձակապես չեն ազդում թրջվելու վրա: Ցանկացած կոշիկ պահանջում է խնամք, և ցանկացած կոշիկ կարող է թրջվել՝ խոնավության երկարատև ազդեցության ներքո:

Միջոց 1

Սա կարելի է անվանել ժողովրդական միջոց: Հարմար է նրանց համար, ովքեր ամեն ինչ ուզում են անել ինքնուրույն, տնտեսել, սակայն ստանալ լավ արդյունք:

Գոյություն ունի կոշիկը պաշտպանող խառնուրդի 3 տարբերակ.

  • գերչակի յուղ. տաքացնել, քսել, թողնել, որ չորանա: Կրկնել պրոցեդուրան ևս 2 անգամ;
  • բադի կամ սագի ճարպ. տաքացնել ու լավ շփել կոշիկները;
  • բնական ոսկ+կտավատի յուղ. ևս տաքացնել ու շփել կոշիկների մակերեսը:

Միջոց 2

Սա հարմար է նրանց համար, ովքեր չեն ուզում ռիսկի դիմել և փորձարկումներ անել թանկարժեք կոշիկների վրա՝ մշակելով դրանք ժողովրդական միջոցներով: Այսինքն կարող եք օգտագործել կոշիկները խոնավությունից պաշտպանող հատուկ միջոցներ:

Խանութներում կա նմանատիպ միջոցների լայն տեսականի:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: