Հնարավոր է սխալ եմ, բայց արարքիս համար չեմ զղջում․ Երեկ, երբ տուն էի վերադառնում, ավտոբուս բարձրացան 9-10 տարեկան մի խումբ երեխաներ

Հնարավոր է սխալ եմ, բայց արարքիս համար չեմ զղջում․․․Երեկ, երբ տուն էի վերադառնում, ավտոբուս բարձրացան 9-10 տարե-կան մի խումբ երեխաներ։

Երեկ նստած էի ավտոբուսում, տուն էի գնում: Կանգառում ավտոբուս բարձրացան մոտ 9-10 տարեկան մի խումբ դպրոցականներ, կողքիս նստեց մի աղջիկ՝ լուռ, մի տեսակ կծկված: Նրանց մեջ կար մեկը, ով շատ էր տարբերվում մյուսներից, բայց ոչ լավ հատկություններով: Հենց այդ տղան նայեց ընկրերներին, ինչ-որ բան շշնջաց նրանց, և բոլորը միասին կողքիս նստած աղջնակին սկսե-ցին վիրավորել.

-Ծուռ աչք, թեք աչք…շաշ… Աղջիկն ակնոցով էր, ակնհայտ էր,որ ունի տեսողության հետ կապված խնդիրներ:Խեղճն ամոթից արդեն քիչ էր մնում մտներ նստարանի տակ, սակայն ձևացնում էր, իբր չի լսում: Նրանց հետ էր նաև ուսուցչուհին, իսկ նա…ուղղակի ուշադրություն չէր դարձնում: Մյուս մեծահասակները նույնպես:Հանկարծ համբերությունս սպառվեց: Մի փոքր առաջ եկա, որ «առաջնորդը» լսի, թե ինչ եմ ասում, և բերանիցս ինքն իրեն դուրս թռավ.

-Իսկ դու չաղ ես: Գեր և ճարպոտ: Քեզ դուր եկա՞վ: Ամբոխը լռեց: Տղան մտածեց մի րոպե, իսկ հետո շարունակեց.

-Ես գեր չեմ, բայց նա շաշ է: Նայիր նրա ծուռ աչքին:

-Հետո ինչ, դա բուժվում է, ասացի ես,- իսկ դու գեր ես: Ամբողջ կյանքում էլ այդքան չաղ կմնաս…Գեր… Նկատեցի, որ ընկերներն ամեն մեկը մի կողմ անցան: Իսկ այդ «համարձակը» շարունակում էր քթի տակ կրկնել «ես գեր չեմ», սա-կայն որոշեց ինձանից հեռու գնալ: Ես անդադար նրան էի նայում խիստ հայացքով: Երբ պտտվեցի դեպի աղջնակը, տեսա, որ հիացած հայացքով ինձ է նայում: Ես ասացի.

-Տեսա՞ր, թե ինչպես է պետք նմաններին պատասխանել: Հիշեցի՞ր: Երբ դպրոցականներն իջնում էին, ես հայացքով ճանապարհում էի այդ անշնորք տղային, նա արդեն կանաչել էր վախից:

Երբ եկա տուն, սկսեցի մտածել, թե ինչու են որոշ երեխաներ այդքան չար մեծա նում, կարծես պատկերացում չունեն, թե ինչ է կարեկցանքը, ամոթը…Հիմա սկսել եմ մտածել, արդյո՞ք ճիշտ վարվեցի…

news20times.com

Понравилась статья? Поделиться с друзьями: