«Հակոբյան Աննան հրամանատարական կետում խի՞ ա, ո՞նց ա հայտնվել, ի՞նչ կարգավիճակով». Տարոն Չախոյանի սկանդալային զրույցը ֆեյսբուքյան օգտատիրոջ հետ (Video)

168.am-ը գրում է.168.am-ն իր էլեկտրոնային հասցեին ստացել է ֆեյսբուքյան մի  օգտատիրոջ ձայնային հաղորդագրություն, որով վերջինս տեղեկացնում է, որ մեզ է ուղարկում իր ու Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրություններով շփման ձայնագրությունները կապիտուլյացիայի ստորագրումից 11 օր անց՝ նոյեմբերի 21-ին:

«Ձեզ եմ ուղարկում Տարոն Չախոյանի հետ իմ մեսինջերով ձայնային խոսակցությունը դեռ նոյեմբեր ամսվա: Թույլ եմ տալիս հանրայնացնել, որպեսզի հայ ազգը ճանաչի պետական պաշտոն զբաղեցնող ոմն միաբջիջ երևույթի՝ հանձինս Տարոն Չախոյանի: Հարցերն ուղղել եմ ես իրեն ձայնային մեսիջով, և պատասխանը տեսնում եք, լսում եք իրենից:  Կանխավ շնորհակալ եմ: Աստված օգնի հային և Հայաստանը»,- մասնավորապես 168.am-ին ուղարկած իր նամակում գրել է Էմի անունով մեր ընթերցողը:

Ստորև հրապարակում ենք այդ ձայնագրության տառացի սղագրությունը և ձայնագրությունն ամբողջությամբ: Հիշեցնում ենք, որ զրույցը տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 21-ին:

Понравилась статья? Поделиться с друзьями: