Կտորը թրջում եմ այս խառնուրդի մեջ ու դրանից հետո մակերեսների վրա երկար ժամանակ փոշի չի լինում… ամենուր փայլուն է ու մաքուր

Առաջարկում ենք տան մաքրություն ապահովող հիանալի միջոց, որի շնորհիվ փոշին երկար ժամանակ չի նստի մակերեսի վրա:

Օգտակար լայֆհաք, որի շնորհիվ կարող եք երկար ժամանակով ազատվել փոշուց: Դրա համար անհրաժեշտ է սովորական լվացքի կոնդիցիոներ:

Կարող եք գնել ցանկացածը, որը ձեզ դուր է գալիս: Այս միջոցն արդեն բազմաթիվ անգամներ եմ կիրառել, ու ամեն անգամ գոհ եմ մնացել: Երբ առաջին անգամ որոշեցի փորձարկել այն, վստահ էի, որ այն արդյունավետ կլինի, քանի որ  կոնդիցիոներով արդեն լվացել էի պատուհաաններն ու հայելիները: Ի դեպ, ապակիները նույնպես փայլում են ու ջրի հետքեր չեն մնում:

Ահա փոշու դեմ պայքարի միջոցը

Փոքր տաշտի մեջ լցնել մի քիչ ջուր, մոտ 600մլ:

Ավելացնել կոնդիցիոներ՝ 1,5 կափարիչ:

Դրանից հետո վերցնել երկու կտոր: Մեկը թրջել ստացված խառնուրդի մեջ, իսկ մյուսն էլ պետք է նրա համար, որ չորացնեք մակերեսները առաջինից հետո:

Կտորը թրջել ու լավ քամել:

Մաքրել մակերեսները:

Դրանից հետո չորացնել մաքուր կտորով:

Ընդամենը մի քանի վայրկյանից մակերեսը կփայլի. ոչ մի մատնահետքեր, փոշի ու ջրի հետքեր: Եվ ես սա համարում եմ լաքապատ մակերեսի մաքրման լավագույն միջոցը:

Այս կերպով կարող եք մաքրել ցանկացած դարակներ, սեղաններ: Միջոցը մատչելի է ու արդյունավետ: Նաև կնկատեք, որ երկար ժամանակ փոշի չի նստի մակերեսներին:

Բոլոր պահարանները փայլում են, միջոցը չի թողնում յուղոտ հետքեր, իսկ սենյակում թարմության անուշ բույր է մնում:

Կոնդիցիոներ ընտրելիս հաշվի առեք դրա բույրը:

Եթե որևէ մեկին դուր չի գալիս կենցաղային քիմիայի հոտը, կարող եք գնել առանց հոտի կոնդիցիոներ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: