Կոլեգայիս չինական վարդ՝ հիբիսկուս նվիրեցի, իսկ նա այն դրեց շքամուտքում․․․ հարցրեցի՝ թե ինչու

Հիբիսկուսը կամ ինչպես ասում են՝ չինական վարդը, համարում եմ ամենահետաքրքիր ծաղիկներից մեկը։ Սենյակային բույսերից երևի ամենաշատը սա եմ սիրում։ Դրա ծաղիկներն ուղղակի հեքիաթային են։ Ու կարևորն այն է, որ ծաղիկն առանաձնահատուկ խնամքի կարիք չունի։ Ու այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցի կոլեգայիս ծննդյան օրը նրան այս հրաշքը նվիրելով ուրախացնել։

Նա չի սիրում սովորական ծաղկեփունջները, ասում է՝ որ դրանք գումարի զուր վատնում են, քանի որ կտրած ծաղիկները երկար չեն ապրում։ Մի քանի օրից փունջը գնում է աղբամանը ու դրա մասին մոռանում են։ Իսկ ահա սենյակային բույսերը երկար ժամանակ ուրախացնում են իրենց տեսքով։

Քանի որ ընկերուհուս ընտանիքը վերջերս էր նոր տուն տեղափոխվել, կարծեցի, որ ընտրությունս կգոհացնի նրան։ Աշխատավայրում նրան նվիրեցի գեղեցիկ ծաղկամանի մեջ աճող չինական վարդը, իսկ նա հանգստյան օրերին իր տուն հրավիրեց՝ սուրճ խմելու։

Որքան մեծ էր հիասթափությունս, երբ աստիճաններով բարձրանալիս շքամուտքի պատուհանագոգին տեսա իմ նվիրած հիբիսկուսը։

Քանի որ վաղուց ենք շփվում, չամաչեցի հարցնել ընկերուհուս, թե ինչու է իմ նվերը հայտնվել նրա բնակարանից դուրս։ Ես ակնկալում էի լսել, որ «այն չէր սազում իմ տան ինտերյերին․․․ դրա տեսքը ինձ դուր չի գալիս․․․ ես ալերգիա ունեմ․․․» և այլն, բայց նրա պատասխանն ինձ զարմացրեց։ Պարզվեց, հարցը սնահավատության մեջ է։ Հիբիսկուսը համարվում է դժբախտության ծաղիկ, քանի որ տուն է բերում բացասական էներգետիկա և անհաջողություններ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: