Կենդանակերպի 3 նշանների ներկայացուցիչներ, ում ցանկալի չէ հավատալ

Կենդանակերպի 3 նշանների ներկայացուցիչներ, ոմ ցանկալի չէ հավատալ

Եթե մարդուն հարցնենք, թե ինչը նա չի ների իր սիրելիին, մեծամասնությունն առանց մտածելու կպատասխանի՝ իհարկե, սուտը, մինչդեռ գրեթե բոլորն ունեն գաղտնիքներ, որոնց մասին կինը կամ ամուսինը տեղյակ չեն, քանի որ կողակիցը հմտորեն խաբում է:

Բայց մի բան է ստել հանուն փրկության, և բոլորովին այլ բան է ստելու բնածին ցանկությունը, առանց որի մարդը չի կարող ապրել: Այդպիսի «խաբեբաներին» կարելի է հեշտությամբ տարբերել՝ նայելով նրանց կենդանակերպի նշանին:

Կշեռք

Այս համաստեղության ներկայացուցիչները հայտնի բանսարկուներ են, ովքեր իրենց բնությամբ երբեք մինչև վերջ ոչինչ չեն ասում՝ պատելով իրենց գաղտնիության շղարշով: Նրանք հակված են ապօրինի հարստացման, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ տարիքից նրանք սովորում են խաբեության, խորամանկության և հնարամտության հիմունքները: Ավելի հասուն դառնալով՝ այս անհատների մոտ կատարելագործվում է ստելու հմտությունը, դրա համար էլ նրանց սիրելի մարդիկ ոչ մի հնարավորություն չեն ունենում բռնացնելու Կշեռքներին ստի, անհավատարմության մեջ: Այս մարդիկ նույն կերպ են իրենց պահում աշխատանքի մեջ, քանի որ, չունենալով ծանր ֆիզիկական աշխատանքի հակումներ, նրանք շահագործում են ուրիշներին՝ ստիպելով նրանց աշխատել իրենց փոխարեն նորից խաբեության միջոցով: Շնորհիվ հենց այս հատկությունների՝ Կշեռքներից լավ խարդախներ, հայտնի փաստաբաններ և քաղաքական գործիչներ են ստացվում:

Երկվորյակներ 

Իրենց էությամբ Երկվորյակ նշանի ներկայացուցիչները երկերեսանի մարդիկ են, դա նշանակում է, որ ստի հանդեպ կիրքը նրանց արյան մեջ է: Դա պարզ է դառնում մանկությունից, բայց առավել արտահայտված է լինում, երբ երկվորյակները մեծանում են: Նրանք հեշտությամբ կարող են շահագործել շրջապատի մարդկանց՝ հանուն իրենց շահի, հեշտությամբ կառավարում են պետք եղած մարդու միտքը և ստիպում են նրան կասկածել նույնիսկ սեփական աչքերով տեսածին: Բանն այն է, որ Երկվորյակները կարողանում են զսպել իրենց զգացմունքները, իսկ դա նշանակում է, որ նրանց դեմքի արտահայտությունից և շարժուձևից հնարավոր չի լինում կռահել սուտը: Ավելին՝ այս նշանի ներկայացուցիչները զգուշավոր մարդիկ են, ովքեր ունենում են նախօրոք պատրաստած և տրամաբանական արդարացում, իսկ դա նշանակում է, որ նրանց չհավատալ չի կարելի: Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր երկվորյակ, բացի կնոջից, ունենում է սիրուհի կամ սիրեկան:

Ձկներ

Անսահման երևակայության տեր Ձկները ինտրիգներ հյուսելու իսկական վարպետներ են: Նրանց հեշտությամբ հաջողվում է ստեղծել իսկական պատրանք, որին հավատում են բոլորը: Պետք է ասել, որ նրանք շատ վտանգավոր անհատներ են: Հետաքրքիրն այն է, որ Ձկները հազվադեպ են ստում սեփական շահի համար: Հաճախ սուտն օգտագործում են սեքսուալ արկածները թաքցնելու համար: Դրա համար չարժե զարմանալ, երբ ձեր սիրելին՝ ծնված այս համաստեղության տակ, հանկարծ հայտնի ձեզ, որ ստիպված է գիշերել գրասենյակում զեկույցներ անելու համար: Իրականում նա կդավաճանի ձեզ, իսկ առավոտյան հոգնած տեսքով տուն կվերադառնա: Ավելին՝ ի տարբերություն մյուս հայտնի «խաբեբաների»՝ Ձկները իրենք էլ են սկսում հավատալ սեփական ստերին, դրա համար էլ երբեմն անկեղծորեն չեն կարողանում ասել՝ որն է սուտը, որն է ճիշտը: Հենց այդ պատճառով էլ բռնացնել նրանց ստելիս գրեթե անհնար է:

Понравилась статья? Поделиться с друзьями: