Ինչպես ցանկացած կոշիկի տակացու դարձնել չսահող. պարզ, բայց շատ օգտակար լայֆհաք

Արդեն են սկսվել են ձյան տեսքով տեղումները, իսկ դա նշանակում է, որ ձմեռային կոշիկները կրելու ժամանակն է: Որպեսզի անվտանգ դարձնեք ձեր տեղաշարժումը, պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենալ կոշիկների ընտրությանը: Ինչպե՞ս անել, որ պատահաբար չսահեք ու չընկնեք: 

Պարզվում է, գոյություն ունի հիանալի միջոց, որի շնորհիվ ցանկացած կոշիկի տակացու կդառնա չսահող ու հուսալի:

Սա հատկապես հարմար է կիսաճտքավոր կոշիկների ու հարթ տակացուով կոշիկների համար:

Որպեսզի նախապատրաստեք ձեր կոշիկները մերկասառույցին, սկզբում մշակեք տակացուն: Դրա համար այն լավ լվացեք խոզանակով ու լիարժեք չորացրեք: Այնուհետև ողջ մակերեսը շփեք մանր շուշաթղթով,. դա կօգնի ավելի լավ արդյունք ստանալ:

Հաջորդ փուլն է՝ յուղազրկումը: Դրա համար կարող եք ացետոն կամ սպիրտ օգտագործել:

Այժմ պետք է վերցնել սիլիկոնե հերմետիկ միջոց, կարող եք գնել անգամ ամենաէժանը: Քսել այն բարակ գծերով կամ ցանկացած այլ նախշ անել: Մոտ 10-15 գիծը բավական է:

1 ամբողջ օր է պահանջվում, որպեսզի հերմետիկը լիովին չորանա: Ընդ որում կոշիկը պետք է դնել տակացուով դեպի վերև:

24 ժամից անվտանգ կոշիկները պատրաստ են: Սիլիկոնի շնորհիվ տակացուն չի սահի նույնիսկ մերկասառույցի վրա:

Հաշվի առեք, որ պաշտպանող միջոցը պետք է պարբերաբար թարմացնել:

Սիլիկոնը չի վնասի ձեր կոշիկներին, իսկ ձմեռային սեզոնի ավարտին այն հեշտությամբ կմաքրեք՝ ացետոնի օգնությամբ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: