Ինչպես Վայքից 18-ամյա Իննա Սայադյանը հուզեց ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին․ Տեսանյութ

 

Ռուսական «Ձայնը» նախագծի 8-րդ եթերաշրջանին մասնակցում է Վայքից 18-ամյա Իննա Սայադյանը։ Վերջինս իր առաջին ելույթի համար ընտրել էր «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը, որը կատարում էր դուդուկի նվագակցությամբ։

Իննայի ելույթի ընթացքում պտտվել են ժյուրիի բոլոր անդամները՝ Կոնստանտին Մելաձեի գլխավորությամբ։

Պոլինա Գագարինան նրա ելույթի ընթացքում չէր կարողանում զսպել էմոցիաները, իսկ արդեն ելույթի ավարտից հետո ասաց՝ աղջիկն իրեն կարողացել է հուզել։

Իննան իր նախապատվոթյունը տվել է Կոնստանտին Մելաձեին և հենց ռուս հայտնի կոմպոզիտորի առաջարկով էլ նա հայտնվեց ավագ Մելաձեի թիմում։

Տեսանյութը ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями: