Ինչպես դիմավորել 2022-ը. կարդացեք սա, քանի դեռ կա ժամանակ

Շուտով մեր դռները կթակի նոր 2022 թվականը: Իսկ որպեսզի տարվա գլխավոր կենդանին՝ Ջրային վագրը, բարի ու շռայլ գտնվի մեր հանդեպ, պետք է իմանալ մի քանի կարևոր կետերի մասին:

Այսպիսով, ինչպես դիմավորել Ջրային Վագրի տարին

Ըստ հին ավանդույթների, տոնը ցանկալի է դիմավորել ընտանեկան միջավայրում: Եթե նշեք այն հարազատների հետ, ամբողջ տարին կստանաք հաճելի անակնկալներ: Իսկ ահա եթե ուզում եք հանդիպել ընկերներին, կարող եք անել դա հունվարի 1-ին:

Նաև համարվում է, որ Նոր տարին պետք է դիմավորել նոր հագուստով: Սա խորհդանշում է հրաժեշտ անցյալի հետ: Մեր նախնիները հավատում էին, որ հաջորդ տարվա սկիզբը թույլ է տալիս բաց թողնել բոլոր մեղքերը:

Զուր չեն ասում, որ ինչպես դիմավորես, այդպես էլ կանցկացնես տարին: Ու դրա համար էլ շատ կարևոր է հարմարավետ ու գեղեցիկ դարձնել տունը, ստեղծել տոնական մթնոլորտ:

Իսկ ահա ֆինանսական բարեկեցություն ստանալու համար արեք հետևյալը.

  • Թղթիկի վրա գրեք բոլոր ցանկությունները, որոնք ուզում եք իրականացնել տարվա ընթացքում: Փաթաթեք, կապեք կարմիր ժապավենով ու թաքցրեք կտորե պարկիկի մեջ: Նամակի հետ միասին դրեք կոճապղպեղով մեղրաբլիթ ու եղևնու փոքրիկ ճյուղ: Դրեք զարդարած տոնածառի տակ, իսկ տոներից հետո պահեք հեռու տեղում: Հանեք 1 տարուց ու տեսեք, թե պլաններից քանիսն եք իրականացրել: Հավատացեք, սա մեծ մոտիվացիա է տալիս:
  • Շամպայնով բաժակի մեջ մետաղադրամ դրեք, ցանկալի է ոչ հայկական: Խմեք շամպայնը ուղիղ կեսգիշերին՝ պահելով բաղձալի երազանքը: Ցանկությունը կատարվելու համար ունի 365 օր:

  • Տոնածառը զարդարեք հիմնականում ոսկեգույն խաղալիքներով: Այս գույնն օժտված է հաջողության ու ծաղկման էներգետիկայով: Որքան շատ ոսկի լինի տոնածառի վրա, այդքան ավելի հարուստ կլինեք գալիք տարում:

Իսկ դուք գիտեիք արդյո՞ք, որ ընտանիքի բոլոր անդամներից յուրաքանչյուրը ամանորի առաջին րոպեներին՝ ուղիղ կեսգիշերին, պիտի ուտի մանդարինի 12 կտոր: Այդպես կլինեք ավելի առողջ ու երջանիկ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: