Ինչու եմ դադարել իմ տուն հյուրեր կանչել… և հարցը գումարը չէ

Չեմ սիրում հյուրեր ընդունել, անգամ եթե նրանք կարճ ժամանակով են եկել, իսկ գիշերն առհասարակ ոչ մեկին թույլ չեմ տալիս մնալ: Եվ հարցը գումարն ու ծախսերը չեն, ինչը պարտադիր երևույթ է հյուրեր ընդունելիս: Չնայած դա էլ իր տեղն ունի, քանի որ չեմ ուզում մեր ընատնեկան բյուջեից միջոցներ հատկացնել՝ ուրիշներին կերակրելու համար:

Ավելի որոշիչ դեր են խաղում հետևյալ 3 պատճառները

Շատ ժամանակ է պետք ուտեստներ պատրաստելու, իսկ հետո էլ տունը մաքրելու համար

Ես լավ եմ պատրաստում, բայց այդ գործի սիրահարը չեմ: Իմ ընտանիքի համար սիրով եմ տարատեսակ ուտեստներ հնարում, եփում, բայց ուրիշներին զարմացնելու ցանկություն բոլորովին չունեմ: Երբ գալիս են հյուրերը, բոլորը նստում են, խոսում, լուսանկարվում, ծիծաղում, իսկ ես ստիպված եմ լինում վազել խոհանոցից հյուրասենյակ և հակառակը, ու այդպես հարյուր անգամ:

Հյուրերից հետո պետք է ամեն ինչ մաքրել ու լվանալ

Բնական է, ոչ մեկ հատակին մտադրված չի թափում թղթեր, աղբ, բայց միևնույնն է, հյուրերի գնալուց հետո տունը կապիտալ մաքրության կարիք ունի: Աթոռներ ու սեղաններ ենք տեղափոխում, երեխաները թռչկոտում են մահճակալների վրա, բազմոցը կեղտոտվում է, գորգի վրա էլ են լաքաներ առաջանում, հաճախ ինչ-որ բան է կոտրվում… Մի խոսքով, մաքրում եմ տունը՝ մինչ հյուրերի գալը, և կրկնակի գործ եմ անում՝ նրանց գնալուց հետո:

Հետաքրքրասեր հյուրեր

Չափազանց հետաքրքրասեր կանայք էին գալիս մեր տուն: Ես անգամ սկսել էի հավաքել լվացքը, որպեսզի նրանք չտեսնեն, թե ինչ սպիտակեղեն ենք օգտագործում: Տանել չեմ կարողանում, երբ սկսում են ամեն ինչի վերաբերյալ հարցեր տալ, շոշափել, նկատողություն անել, առանց հարցնելու ծաղիկից պոկել, որ տանեն տուն…

Գուցե խնդիրն իմ մեջ է, գուցե ես այնքան էլ բարի չեմ, բայց ավելի լավ է չնյարդայնանամ, քան թե գոհացնեմ ուրիշներին: Նախընտրում եմ հանդիպել սրճարանում կամ այգում, չհոգնել ու հաճույք ստանալ հանդիպումից:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: