Ինչն է կնոջը խոհանոցում «փնթի» դարձնում. 5 նշան, որոնք չեն նկատում տնային տնտեսուհիները

Հավանաբար լսել եք արտահայտությունը, որ խոհանոցը կնոջ դեմքն է: Չէ որ տան հենց այս հատվածում են կանայք անցկացնում ժամանակի զգալի մասը:

Պատմում ենք կեղտոտ խոհանոցի 5 նշանների մասին, որոնք կանայք կարող են չնկատել, սակայն հյուրերը միշտ են նկատում:

Թափթփված աշխատանքային մակերես

Երբ սնունդ ենք պատրաստում, պահարաններից հանում ենք մեզ անհրաժեշտ համեմունքները, սոուսները, սպասքեղենը և այլն: Ու երբեմն ժամանակը չի բավականացնում այդ ամենը տեղը վերադարձնելու համար: Արդյունքում ավելանում են նաև կեղտոտ ափսեներն ու բաժակները:

Սալիկների միջև կեղտոտ կարեր

Այս խնդիրը ծանոթ է բոլոր նրանց, ում տան կան սալիկապատ մակերեսներ: Դրանք դժվար են մաքրվում, սակայն չի կարելի անտեսել կեղտոտ կարերի խնդիրը: Դա առաջին հայացքից աչքի է ընկնում, անգամ եթե սալիկները մաքուր են:

Կեղտոտ օդակլանիչ և օդափոխիչ

Ռեստորաններում առնվազն շաբաթական 1 անգամ մաքրում են օդակլանիչը, սակայն շատերի տանը այն կարող է մի քանի ամիս շարունակ մնալ չմաքրված: Բայց որքան շատ կեղտ ու յուղ կուտակվի դրա վրա, այդքան ավելի դժվար կմաքրվի:

Խոհանոցային տախտակներ

Մթերքի յուրաքանչյուր տեսակի համար նախատեսված տախտակ պիտի լինի: Մեկի վրա կտրատում ենք բանջարեղենը, մյուսի վրա՝ միսը: Բացի այդ, տախտակները պետք է փոխել 6 ամիսը մեկ, քանի որ ճաքերի մեջ կուտակվում են միկրոբներ ու կեղտ:

Կեղտոտ վարդակներ

Այս հատվածներին կանայք հիմնականում ուշադրություն չեն դարձնում, սակայն իրականում վարդակները շատ շուտ են կեղտոտվում:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: