Ինչի համար է նախատեսված քերիչի՝ փշերով կողմը․․․ երբեք մտքովս չէր անցնի նման բան․․․

Երբևէ մտածել եք արդյո՞ք, թե ինչի համար է նախատեսված քերիչի՝ փշերով կողմը:

Եթե գոնե մի անգամ մաքրել եք ձուկ, գիտեք, որ դանակով դա անելը շատ դժվար է: Բացի այդ, կարող եք հեշտությամբ վնասել ձեռքը: 

Հիմա պատմում ենք, թե ինչպես կարող եք մի պարզ լայֆհաքի շնորհիվ մաքրել և կոշտ, և մանր թեփիկներով ձուկը:

Ձեզ օգնության կգա սովորական քերիչը, որը պրոֆեսիոնալ մակարդակի վրա կօգնի մաքրել ձուկը:

Հետաքրքիրն այն է, որ քերիչի այս ֆունկցիայի մասին քչերը գիտեն

Պարզվում է, քերիչի այս կողմը հեշտությամբ կօգնի դժվարին հարցում: Այն նախատեսված է ցանկացած չափի ձուկ մաքրելու համար:

Պարզապես պետք է ձուկը դնել ուղիղ մակերեսի վրա, բռնել գլխից և սկսել սահուն շարժումներով շարժել քերիչը պոչից դեպի գլուխը՝ ազատվելով թեփիկներից: Ոչ մի բարդ բան, հարմար է ու հատուկ սարքեր պետք չեն: Բացի այդ, ձուկն այս եղանակով մաքրելու դեպքում չեք վնասի ձեռքերը:

Լրացուցիչ խորամանկություն

Որպեսզի ձուկն ավելի հարմար մաքրեք, իսկ թեփիկները չտարածվեն ողջ խոհանոցում, նախքան թեփիկները մաքրելուն անցնելը ձուկը պահեք եռման ջրի տակ, և անմիջապես հետո դրեք սառցե ջրի մեջ: Նման պրոցեդուրայից հետո ձուկն ավելի հեշտ կմաքրվի:

Կիսվեք ձուկը մաքրելու ձեր խորամանկություններով:

Понравилась статья? Поделиться с друзьями: