Ինչը Նոր տարվա համար գնել նախապես․ կարևոր խորհուրդներ

Գլխավոր տոնին ընդառաջ մեր գլխում հազարավոր մտքեր են պտտվում․ ինչ նվիրել մտերիմներին, ինչպես հասցնել բոլոր գործերը, ինչ դնել սեղանին, ինչ հագնել․․․ Նախատոնական խառնաշփոթը բազմաթիվ խնդիրներ լուծելու ժամանակ է, սակայն, համաձայնեք, այդ ամենը հաճելի է։

Անգամ ամենափորձառու տանտնտեսուհիները կորցնում են գլուխը գործերի տեղատարափի մեջ։ Շատերը թողնում են գնումները ու վերջին օրերին հայտնվում են մեծ հերթերի մեջ, ինչի արդյունքում շատ նյարդեր ու ժամանակ են կորցնում։

Խոսենք այն մասին, թե ինչն է կարելի գնել նախապես

Թթուներ և մարինադներ

Եթե ամռանը պատրաստում եք փակոցներ, անհանգստանալու կարիք չունեք։ Հակառակ դեպքում ստիպված կլինեք գնել խանութի մարինադներն ու թթուները։ Ցանկալի է անել դա նախապես, քանի որ փակ բանկաները կարող եք երկար պահել։

Խավիար
Մեզանից էլ լավ գիտեք, թե որքան է բարձրանում մթերքի գինը՝ տոներին ընդառաջ։ Դրա համար էլ ցանկալի է մատչելի գնով գնել 1-2 բանկա խավիար․ այդպես մեծ գումար կխնայեք։

Պահածոյացված մթերք

Թեպետ այս մթերքի գինն այնքան էլ չի բարձրանում, որքան որ խավիարինը, միևնույնն է, վերջին օրերին այդ բաժնին մոտենալ չի լինում՝ մեծ հերթերի պատճառով։ Աղցանների կանաչ ոլոռն ու եգիպտացորենը կարող եք շուտ գնել՝ առանց անհանգստանալու, որ դրանք կարող են փչանալ։

Կոնֆետ ու շոկոլադ

Դե էլ ինչ սեղան առանց քաղցրի։ Սա կարող է պահպանվել բավականին երկար ժամանակ։ Բացի այդ նախատոնական քաոսի պատճառով երբեմն մոռանում ենք աղանդերի մասին ու ստիպված ենք լինում նորից գնալ խանութ։

Ալկոհոլային խմիչքներ

Չզարմանաք, եթե տոներից մի քանի օր առաջ հայտնաբերեք, որ խմիչքների գինն աճել է։ Այնպես որ լավ կլինի, եթե նախապես գնեք դրանք։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

 

Понравилась статья? Поделиться с друзьями: