Ընտրում ենք ամենաքաղցր, հյութեղ, հասած ձմերուկը. 5 կարևոր գաղտնիք, որոնց մասին ոչ բոլորին է հայտնի

Իսկ դուք սիրու՞մ եք ձմերուկ:

Ի՞նչ եք հարցնում, իհարկե սիրում եք: Ինչպես կարող է որևէ մեկին դուր չգալ կարմիր, հյութեղ, քաղցր ձմերուկը: Սակայն ոչ միշտ են համընկնում ակնկալիքներն ու իրականությունը. սպասում եք քաղցր, համեղ, անուշաբույր, վառ կարմիր ձմերուկ վայելելուն, իսկ երբ այն կտրում եք տանը, պարզվում է, որ համեղ չէ: Այդ պատճառով էլ ձեզ պիտանի կլինի այս տեղեկությունը:

Ինչպես ընտրել լավ ձմերուկ.

  • կողքի մասը. ձմերուկի կեղևի վրա այն հատվածում է առաջանում սպիտակ բիծ, որով այն հպվել է հողին: Հենց այդ մասում է ամենաքաղցր միջուկը: Որքան ավելի վառ դեղին է բիծը, այդքան ավելի համեղ կլինի ձմերուկը;

  • սարդոստայն. շագանակագույն նախշ, որը առաջանում է մեղուներիկողմից՝ ծաղիկների փոշոտման հետևանքով: Փնտրեք ավելի ճյուղավորված սարդոստայն. այդ դեպքում ձմերուկը կլինի ավելի հասած ու համեղ;
  • աղջիկ թե տղա. աղջիկներն ավելի կլոր են, իսկ տղաները՝ երկարավուն: Սովորաբար, աղջիկ ձմերուկները ավելի քաղցր են լինում;

  • չափ. սովորաբար ամենախոշոր ձմերուկները այնքան էլ քաղցր չեն լինում;
  • պոչիկ. այն պիտի լինի չորացած, քանի որ այդ դեպքում ձմերուկը հասած է լինում:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: