Զաալի Սարկիսյանի ու Մարիաննա Սավոնի աննկարագրելի գեղեցիկ զուգերգը ռուսական «Голос» նախագծում

Ռուսական հայտնի «Голос» նախագծի վեցերորդ եթերաշրջանի մասնակիցներից է Զաալի Սարկիսյանը։ Նա բառացիորեն վերջին պահին հասցրեց հայտնվել նախագծի մեջ։ Քսանութամյա Զաալի Սարկիսյանը երգեց «Alejate» կոմպոզիցիան։ Նրա կատարումը լսելով միանգամից պտտվեց Աքեքսանդր Գրադսկին, իսկ Պելագեան ու Դիմա Բիլանը նշեցին, որ տղայի ձայնը հիանալի է ։ Ագուտինը խոստովանեց, որ չշրջվեց միայն այն պատճառով, որ Գրադսկին իրեն դա չէր ների։ Ալեքսանդր Գրադսկին հարց տվեց․ պատմիր՝

ազգությամբ հայ ե՞ս, թե վրացի։ Զաալին պատմեց, որ նա հայ է, բայց ծնվել է Վրաստանում ։ Այժմ ապրում է ՌԴ-ում՝ Ռոստով-Նա-Դոնի քաղաքում։ Զաալին պատմել է շոուի հաղորդավար Դմիտրի Նագիեւին, որ վերջերս հարկային տեսչության աշխատակից էր, սակայն հետո ընտրել է երաժշտությունը որպես իր կյանքի ուղի: Նրա հաջորդ փայլուն ելույթը առաջարկում ենք դիտել ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями: