Եկա հարսիս տուն առավոտվա 11-ին. որդիս գործի է, երեխաները խաղում են, իսկ հարսս քնած է…

Որդիս ու հարսս ամուսնանալու առաջին օրվանից առանձին են ապրել: Որդիս աշխատում է, իսկ հարսս դեկրետում է, քանի որ երկու փոքր տղա ունի՝ 3 և 5 տարեկան:

Հարսս միշտ բողոքում է, տրտնջում՝ ասելով, որ ոչ մի բան չի հասցնում: Երբեմն հասցնում է եփել, բայց չի կարողանում ուտել, քանի որ երեխաները թույլ չեն տալիս:

Որդիս ունի և հիմնական աշխատանք, և կողմնակի գործեր, բայց ամեն ազատ վայրկյանին գալիս է տուն, օգնում է կնոջը, գնումներն է կատարում:

Նրանք սեփական տան մեջ են ապրում, բայց որդիս իր վրա է վերցրել բակի բոլոր աշխատանքները: Ինձ էլ երբ խնդրում են մնալ երեխաների հետ, միշտ սիրով համաձայնվում եմ ու երբեք չեմ միջամտում նրանց կյանքին:

Մի քանի օր առաջ դուրս էի եկել գործերով, ու քանի որ շուտ ավարտեցի ամեն ինչ, որոշեցի այցելել հարսիս: Գիտեի, որ ամուսինը աշխատանքի է, կարծեցի, որ այս օրերին շատ գործ կունենա, մտածեցի՝ կօգնեմ մի բանով:

Բայց որքան մեծ էր զարմանքս, երբ դուռը թակեցի, իսկ հարսս բացեց՝ ծածկոցով  փաթաթված, գիշերազգեստը հագին: Ասաց, որ չի հագնվել, քանի որ դեռ քնած էր: Հիշեցնեմ, ժամը 11-ն էր: Խոհանոցում ամենուր կեղտոտ ափսեներ էին, երեխաները մի մայկա հագած խաղում էին հատակին, քաղցած, անգամ չէին նախաճաշել, իսկ նա հանգիստ քնած էր:

Նախկինում երբեք 3-ից շուտ չէի եղել նրանց տանը, բայց այս անգամ հասկացա, թե ինչու հարսիս ժամանակը ոչ մի բանի չի բավականացնում: Ինչպե՞ս կարող ես հասցնել, եթե ժամը 11-ին դեռ քնած ես:

Ու այս անգամ ես նրան արթնացրեցի իմ այցով, գուցե նա քներ մինչև 12-ը, 1-ը… Բայց կարևորը տղայիս մի լավ նյարդայնացնում է՝ գանգատվելով, որ հոգնում է ու ոչինչ չի կարողանում անել:

Այնքան հիասթափված էի. թոռնիկներիս համար շիլա եփեցի, կերակրեցի, լվացի ափսեներն ու եկա տուն: Բայց հիմա մտածում եմ՝ որդուս ասեմ թե ոչ: Մի կողմից չեմ ուզում նրանց ընատնիքում վեճերի պատճառ դառնալ, բայց մյուս կողմից էլ ցավում եմ տղայիս համար, քանի որ իրեն ուղղակի ստում են ու հիմարի տեղ դնում…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: