Եթե տեղ լիներ, 50 բանկա կպատրաստեի․․․ առանց քացախի և ստերիլիզացման վարունգ՝ ձմռան համար

Ձմռան համար վարուևնգի օրիգինալ բաղադրատոմս։ Ամեն ինչ շատ պարզ է, արագ, առանց քացախի, որի համը շատերին դուր չի գալիս։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • վարունգ՝ 800 գ
  • սամիթ, ծովաբողկի տերև
  • վարունգ՝ քերելու համար, 1կգ
  • սխտոր՝ 8 պճեղ
  • աղ՝ 2 ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Վարունգը լվանալ, հեռացնել պոչիկները։

Վարունգի երկորդ մասը՝ 1կգ,  անցկացնել քերիչով, միացնել քերած սխտորի հետ։

Վարունգով խառնուրդին ավելացնել աղ և թողնել, որ հյութ դուրս տա։

Բանկաների մեջ դասավորել կանասամիթը և 3ճ․գ․ քերած զանգված լցնել, դասավորել ամբողջական վարունգները։ Նորից քերած վարունգ ավելացնել՝ լցնելով բանկան մինչև վերջ։

Բանկաները պարտադիր թափահարել, որպեսզի քերած զանգվածը լավ բաշխվի վարունգների միջև։

Ծածկել ծովաբողկի տերևով․ այն թույլ չի տա, որ բորբոս առաջանա։

Փակել կափարիչներով, պահել սառնարանում կամ սառը նկուղում։

1 շաբաթից ստացվում է ախորժելի թույլ թթված վարունգ, իսկ 1 ամսից լիարժեք թթվում է։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: