Եթե դուք նույնպես սիրում եք ու ամեն օր ուտում եք վարունգ, պարտադիր իմացեք այս մասին

Հիմա վարունգ կա գրեթե բոլորի սեղանին։ Բացի նրանից, որ այն շատ անուշաբույր է, համարվում է ամենաօգտակար բանջարեղենի տեսակներից մեկը։

Սակայն վարունգի վերաբերյալ կա մի քանի բան, ինչի մասին քչերը գիտեն։

  • Վարունգը՝ իսկական վիտամինային կոկտեյլ է։ Փոքր վարունգի մեջ պարունակվում է В վիտամինների գրեթե ողջ խումբը, վիտամին С, երկաթ, ֆոլաթթու, կալցիում, մագնիում, ցինկ, ֆոսֆոր;
    Ընդամենը մի վարունգը կօգնի արագ վերականգնել ուժերն ու բարձրացնել աշխատունակությունը՝ իր մեջ պարունակվող օգտակար ածխաջրերի շնորհիվ։
  • Եթե լոգասենյակի հայելիները շփեք մի կտոր վարունգով, դրանք հետո երկար ժամանակ չեն քրտնի, իսկ հաճելի հոտը կօգնի թուլանալ;
  • կարող եք ազատվել միջատներից, որոնք հավաքվել են ձեր այգում։ Ըդնամենը պետք է ալյումինե տարայի մեջ վարունգի կտորներ դնել։ Ալյումինն ու վարունգը կմտնեն ռեակցիայի մեջ, ինչն էլ կվախեցնի միջատներին;
  • ալկոհոլի ազդեցության հետևանքները կարող եք չեզոքացնել վարունգի օգնությամբ։ Քնելուց առաջ 1 վարունգ կերեք, այն կկարգավորի նյութափոխանակությունը և կնպաստի օրգանիզմի վերականգմանը;
  • եթե չեք կարողանում ազատվել գիշերը ուտելու սովորությունից, ուրեմն շեշտը դրեք վարունգի վրա։ Այն կօգնի պահպանել կազմվածքը;
  • կոշիկները շփեք վարունգով, և դրանք նորի պես կփայլեն;
  • մի քանի րոպե վարունգ ծամեք, որպեսզի թարմացնեք շնչառությունը;
  • կարող եք փայլ հաղորդել ծորակին, գազօջախին և այլ խոհանոցային մակերեսներին՝ դրանք վարունգի մի կտորով շփելով։
Понравилась статья? Поделиться с друзьями: