Բաց մի թողեք պահը… քանի դեռ ծաղկում է յասամանը, բանկան լցրեք մանուշակագույն ծաղիկներով

Արդյո՞ք գիտեք այն մասին, որ յասամանն օժտված է անհավանական բուժիչ հատկություններով, և դարեր շարունակ այն օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ: 

Գիտնականները պնդում են, որ այն կիրառել են և դեղերի, և օծանելիքի պատրաստման համար:

Սովորական յասամանի մեջ պարունակվում է.

  • ասկորբինային թթու
  • եթերայուղեր
  • ֆլավոնոիդներ

Այն օրգանիամզի վրա ունենում է ընդհանուր ամրացնող ազդեցություն, կարող է կիրառվել որպես ջերմիջեցնող ու ցավազրկող պրեպարատ: Յասամանից պատրաստում են թեյեր, քսուքներ, ռևմատիզմի, ռադիկուլիտի, արթրիտի ու ոտքի կոճի դեմ թրջոցներ:

Ինչպես տնային պայմաններում պատրաստել յասամանի յուղ

Անհրաժեշտ է.

  • յասամանի ծաղիկներ, որոնք աճել են ավտոճանապարհից հեռու
  • բուսայուղ՝ առանց հոտի
  • 1լ բանկա ու դեղատնից գնված մառլյա

Ինչպես պատրաստել.

Բանկայի մեջ մինչ եզրերը լցրեք յասամանի ծաղիկներ, ավելացրեք մինչ 40 աստիճանի տաքացրած բուսայուղ: Ամուր փակեք բանկան ու թողեք մութ տեղում՝ 2 օր: Քամեք մառլյայով: Յուղին թարմ ծաղիկներ ավելացրեք ու մի քիչ էլ տաքացրած բուսայուղ:  Պրոցեդուրան պետք է կրկնել այնքան ժամանակ, որ համասեռ անուշաբույր զանգված ստացվի:

Որ դեպքերում կիրառել յասամանի յուղը.

  • դրանով կարելի է շփել քունքոսկրերը՝ միգրենի ժամանակ
  • մերսեք ախտահարված հոդերը
  • ավելացրեք քսուքներին կամ մաշկի խնամքի համար նախատեսված այլ միջոցներին
  • բուժեք ցանը, փոքր վերքերը, արևային այրվածքները
  • օգտագործեք բրոնխիտի, անգինայի ժամանակ՝ որպես ինգալյացիայի բնական բաղադրիչ

  • կիրառեք որպես հակասթրեսային միջոց
  • եթե ունեք երակների վարիկոզ լայնացում, յուղով թրջոցներ պատրաստեք ու կիրառեք:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: