Արտառոց դեպք է․․․ Դեռահաս աղջիկը վերածվել է քնած դշխուհու․․․ ու սա կատակ չէ

17-ամյա կոլումբիացի այս աղջիկը կարող է քնել ամիսներ շարունակ, սակայն դա իր սեփական կամքը չէ։

Շարիկ Տովարը ստացել է «Քնած դշխուհի» մականունը։ Դրա պատճառն է ծայրահեղ հազվադեպ հանդիպող ախտորոշումը, որը աղջկա կյանքը վերածել է անվերջ քնի։

Բժիշկներն աղջկա մոտ ախտորոշել են Քլեյն-Լևինի համախտանիշ կամ այլ կերպ ասած՝ քնած դշխուհու համախտանիշ։ Սա նյարդաբանական խանգարում է, որը հանգեցնում է չափից ավել քնկոտության, ինչի պատճառով հիվանդները կյանքի մեծ մասն անցկացնում են անկողնում՝ քնած վիճակում։

Սակայն անգամ քնած ժամանակ Տովարը պիտի սնվի։ Նրա սննդակարգը այնքան էլ սովորական չէ․ մայրը բլենդերով մանրացնում է ուտելիքը՝ դարձնելով այն կոկտեյլի նման։

Աղջկա մայրը ստիպված է եղել թողնել աշխատանքը, որ կարողանա խնամել դստերը։ Բայց նա չի հուսահատվում և հավատում է, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա։

Երբ գալիս է սնունդ ընդունելու ժամը, Մարլենին արթնացնում է դստերը, ու նա խմում է սննդարար կոկտեյլը։ Այդ պահին Տովարը չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը․ նրա գիտակցությունը մնում է քնած վիճակում։

Երկարատև քունը բացասական ազդեցություն է ունենում աղջկա ուղեղի աշխատանքի վրա․ երբեմն արթնանալուց հետո նա կորցնում է հիշողությունը։

Մի անգամ քնած դխուհին չէր կարողանում հիշել մորը, ինչը կնոջը շատ էր վախեցրել։ Բարեբախտաբար, մոռացությունը ժամանակավոր էր։

48 օր քնելուց հետո աղջիկս ժամանակավոր կորցրեց հիշողությունը։ Արթնանալով՝ նա ինձ հարցրեց, թե ես ով եմ․․․

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: