Արդեն եզրափակչում․ Դավիթ Նիկալայանի անթերի ելույթը գերմանական «The Voice Kids» նախագծում

Եւս մեկ հայ իր փայլուն կատարմամբ եւ դրական էներգիայով է լցրել արտասահմանյան բեմը։

Ծագումով հայ տասնմեկամյա Դավիթ Նիկալայանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակվող «The Voice Kids» երաժշտական մրցույթի «կույր լսումներ» փուլում:

Տեղեկացնենք, որ նախագծի կիսաեզրափակիչ փուլում Դավիթը կրկին փայլուն ելույթ է ունեցել, ինչի արդյունքում անցել է եզրափակիչ փուլ: Տղան կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի «Never Enough» կոմպոզիցիան «Մեծագույն շոումեն» մյուզիքլից:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Понравилась статья? Поделиться с друзьями: