Արդեն մի քանի տարի պատրաստում եմ Նապոլեոն՝ առանց շերտավոր խմորի

Առաջարկում ենք պատրաստել տորթ Նապոլեոն այս հետաքրքիր բաղադրատոմսով՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

Կորժերի համար.

  • 350գ ալյուր
  • 300գ կարագ
  • 1 ձու
  • 50մլ կաթ
  • մի պտղունձ աղ

Կրեմի համար.

  • 100գ կարագ
  • 200գ եփած խտացրած կաթ
  • 170գ խտացրած կաթ

Պատրաստման եղանակ.

  • Տարայի մեջ խառնում ենք ալյուրն ու կտրատած կարագը: Ձեռքերով խառնում ենք այնքան, որ փշուրանման զանգված ստացվի:
  • Ստացված զանգվածի կենտրոնում փոսիկ ենք անում և լցնում ձուն,աղը, նաև կաթը և հունցում ենք փափուկ խմոր:
  • Պատրաստի խմորը դնում ենք տոպրակի մեջ և ուղարկում սառցարան՝ 1 ժամով:
  • Հարիչով խառնում ենք կարագը՝ մինչ այն սպիտակ գույն կստանա: Շարունակելով հարել՝ աստիճանաբար ավելացնում ենք եփած խտացրած կաթը և վերջում էլ խտացրած կաթը: Հարում ենք՝ մինչ միասեռ զանգված ստանալը:
  • Սեղանին ալյուր ենք ցանում, և խմորը կտրատում ենք 12 մասի:  Խմորներից գնդիկներ ենք պատրաստում, ծածկում տոպրակով և դնում սառնարանը: Հանում ենք սառնարանից անմիջապես թխելուց առաջ:
  • Յուրաքանչյուր մասը գրտնակում ենք՝ բարակ շերտ ստանալով, ուղարկում 250 աստիճան տաքացրած ջեռոցը՝ թխելով 6 րոպե: Պատրաստի կորժերը կտրելով հավասարեցնում ենք, իսկ ավելցուկները փշրում:
  • Հավաքում ենք տորթը. յուրաքանչյուր կորժին կրեմ ենք քսում՝ դնելով մեկը մյուսի վրա: Ծածկում ենք փշուրով:
  • Պատրաստի տորթը մի քանի ժամով դնում ենք սառնարանը և մատուցում:

Բարի ախորժակ…

Понравилась статья? Поделиться с друзьями: