Ատամնաբուժարանում պրակտիկանտ եմ… երեկ մի աղջիկ եկավ, ու ես չգիտեի՝ լացել թե ծիծաղել նրա հիմարության վրա

Արդեն մի քանի ամիս ատամնաբուժարանում պրակտիկայի եմ գնում: Այս ընթացքում բազմաթիվ դեպքերի ականատես եմ եղել, բայց օրեր առաջ պատահածը ինձ շշմեցրեց: Այդ օրը չգիտեի, որն է ճիշտ՝ արտասվելը թե ծիծաղելը…

Այսպիսով, մի երիտասարդ աղջիկ է ներս վազում ու արցունքները խեղդելով՝ մի կերպ հասկացնում, որ ատամները սարսափելի ցավում են: Նստեցնում եմ նրան, բացում բերանը ու քարանում:

Դիմակս ստիպված եղա իջեցնել, որովհետև տեսածիցս հետո մի կերպ էի շնչում: Նրա ամբողջ բերանի խոռոճը այրված էր… ես նման բան երբեք չէի տեսել:

Առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո, երբ նա քիչ թե շատ ուշքի եկավ, հարցրեցի, թե ինչպես է նման բան եղել: Ու աղջիկը սկսեց պատմել: Պարզվեց՝ նա հաջորդ օրը պիտի գնար կարևոր միջոցառման, ու տանը հայտնաբերելով սանտեխնիկայի համար նախատեսված սպիակեցնող միջոց՝ որոշել է դրանով ողողել բերանը: Ասում է, որ շշի վրա պատկերաված էր ձյունաճերմակ լվացարան, այսինքն ատամներն էլ կարելի է նույնպես սպիտակեցնել ու փայլացնել: Պատկերացնու՞մ եք:

Զարմացած հարցրեցի, ինչպե՞ս նա չի հասկացել, որ բերանն ու սանտեխնիկան նույնը չեն: Իսկ նա էլ անվրդով պատասխանեց.

Բայց գրված էր, որ էմալի համար անվտանգ միջոց է: 

Էլ ինչպե՞ս վիճեի հետը…

Հետո իմացա, որ նա պատրաստվում է մանկաբույժ դառնալ… մեծ ցավ ապրեցի: Հույս ունեմ, որ նա կմտափոխվի ու այլ մասնագիտություն կընտրի:

Понравилась статья? Поделиться с друзьями: