Ապրիլի 3-ին պիտի կայանար հարսանիքս, բայց նշանածս փախավ… իսկ պատճառը… ուղղակի հիմարություն

3 տարի առաջ հանդիպեցի մի տղայի: Մեր կողքի գյուղից է, ծանոթացել ենք մեր ընդհանուր բարեկամների տանը: Փոխադարձ համակրանք երկուսս էլ զգացինք, ու մի քանի շաբաթ անց սկսեցինք հանդիպել: 1 տարի անց նշանվեցինք, բայց սիրելիս մեկնեց ՌԴ աշխատելու, դրա համար էլ հարսանիքը հետաձգվեց:

Մեր գյուղում բոլորը հասարակ մարդիկ են, ու դրա համար էլ որոշեցինք հարսանիքն անել ոչ թե ռեստորանում, որը մեր գյուղից 100կմ հեռու է գտնվում, այլ մեր վարձած տանը, որտեղ էլ պիտի ապրեինք միասին: 

Ես 3 ամիս պատրաստվում էի կյանքիս ամենակարևոր օրվան: Հաճախ գնում էի քաղաք, որ ամեն ինչ անթերի լինի. զգեստս, տարոսիկները, բաժակները…

Զագսում պայմանավորվել էինք, որ ապրիլի 3-ին ժամը մեկին պիտի օրինականացնեինք մեր հարաբերությունները, իսկ երեկոյան էլ տեղի էր ունենալու խնջույքը: Առևտրի մեծ մասն արդեն արել էինք, տան վարձ էինք տվել 1 ամսվա, այդ օրվա համար աշխատողներ էինք գտել: Բայց երեկ լացելով գալիս է նշանածիս մայրն ու ասում.

Փախել է, գնացել է քաղաք… ասաց, որ հարսանիք չի ուզում, ամուսնանալ չի ուզում: Փոխանցեց քեզ, որ պատճառը դու բոլորից լավ գիտես: Ի՞նչ ես արել տղայիս հետ: 

Այո, պատճառը գիտեմ: Բանն այն է, որ նա բազմիցս էր ասում, որ ամուսնանալիս փոխեմ ազգանունս, իսկ ես հայտնել էի, որ չեմ ուզում նման բան: Առաջին հերթին, հայրս էլ չկա, ու նրա ազգանունն ինձ համար չափազանց թանկ է: Երկրորդը, պետք է փոխել բոլոր փաստաթղթերը, իսկ որպեսզի անեմ դա, պիտի հարյուր անգամ քաղաք գնայի-գայի: Ու եթե անկեղծ, երբեք մտքովս չէր անցնի, որ նման բանի համար կարող են թողնել սիրած աղջկան… իսկ գուցե այնքան էլ սիրած չէի:

Հիմա որոշել եմ գնալ գյուղից… Կգնամ քաղաք, տուն կվարձեմ, գործ կգտնեմ… Առավել ևս, որ պարտքեր ենք հավաքել՝ չկայացած հարսանիքի համար: Կեսը ես կտամ, մնացածն էլ թող նրանք մտածեն…

Ու այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ նա վախենում է գալ, խոսել, թաքնվում է մոր մեջքի հետևում… 

Понравилась статья? Поделиться с друзьями: