Աշակերտը հրաժարվում էր հանել գլխարկը․ երբ նրան տարան տնօրենի մոտ, չէին էլ ակնկալում, թե ինչ պետք է պարզվեր

Ջեյսոն Սմիթը Ինդիանա նահանգի Ուորեն փոքրիկ քաղաքում գտնվող ավագ դպրոցի տնօրենն է: Մի անգամ ուսուցիչը ութերորդ դասարանցի մի աշակերտի տարավ  տնօրենի աշխատասենյակ, քանի որ նա լկտի էր իրեն պահում և դասարանում հրաժարվում էր հանել գլխարկը: Հարցնելով, թե ի՞նչու տղան չի հանում գլխարկը,

նա պատասխանեց, որ իր մազերը կտրել են այնպես, որ իրեն դուր չի գալիս և դա է պատճառը, որ նա չի հանում այն։ Տնօրենը գիտակցում էր, որ փոքր երեխայի համար այսպիսի փոքր բաները իրոք կարող են մեծ նշանակություն ունենալ և պետք չէ նրան ստիպել քայլել դպրոցում այն սանրվածքով, որը երեխան տգեղ է համարում,

քանի որ դա կարող է բերել ինքնագնահատականի ցածրացման և այլ բացասական երևույթների։ Տնօրենը թույլտվություն է վերցնում տղայից և իր ընտանիքից՝ կտրելու նրա մազերը։ Ընտանիքն ու տղան համաձայնվում են։ Տնօրենը գեղեցիկ սանրվածք է անում և տղան շա՜տ է հավանում այն։ Տղան շատ ուրախ և գոհ վերադառնում է դասարան՝ առանց գլխարկի։ Հուսով ենք մեր իրականության մեջ այսպիսի տնօրեններ շատ կլինեն

Понравилась статья? Поделиться с друзьями: