Այս աղջկա նկարները ցնցել են համացանցը. դուք հավատում եք, որ նա 50 տարեկան թոշակառու է

Առաջին հայացքից սա երիտասարդ զույգի սովորական լուսանկար է: Դժվար է հավատալ, բայց իրականում սրանք մայր և եւ որդի են.տղան 22տարեկան է, իսկ մայրը՝50: Լյու էլինը ծնվել է 1968 թվականին Չինաստանի Հենան նահանգում:

Ձախ նկարում նա 15 տարեկան է, իսկ աջում `49: Բայց դրանք շատ չեն տարբերվում: Ավելի քան չորս տասնամյակ անց նախկին գրադարանավարը, որն այժմ թոշակառու է , շատ մեծ չի երևում: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հրաժարվում են հավատալ, որ այս մաքուր, առանց կնճիռների առաձգական մաշկը, բարակ ձգված մարմինը պատկանում է 50-ամյա մի կնոջ:

Սակայն Լյու Էլինը, որպես ապացույց, ցուցադրում է իր անձնագիրը: Lյուն ասում է, որ վաղ տարիքից սիրում է նորաձեւ հագնվել: «Մարդիկ հաճախ չեն հավատում ինձ, երբ ասում եմ, որ գրեթե 50 տարեկան եմ: Երբ գնում եմ գնումների, ինձ մոտենում են բազմաթիվ անծանոթներ , ովքեր ցանկանում են իմ երիտասարդ մնալու գաղտնիքն իմանալ»:

Բայց Lյուի գաղտնիքը պարզ է. «Եթե կարծում եք, որ դուք չեք երևում այնքան, որքան ցանկանում եք, ապա դա այն պատճառով է , որ դուք բավականաչափ չեք քրտնել ցանկալիին հասնելու»:Նա նաև նշում է, որ իր երիտասարդ տեսքը ստեղծում է խնդիրներ.հաճախ մարդիկ նրա 22 տարեկան որդուն իր ընկերոջ տեղն են դնում: ՈՒնենալով հիանալի մաշկի գույն՝ նա հազվադեպ է օգտվում կոսմետիկայից, փոխարենն օգտվում է ֆիտնեսից՝կատարելով մշտական վարժություններ:«Ես լողում եմ լճում և ամեն օր զբաղվում ծանր ատլետիկայով:Ձմռանը, երբ բոլորը հագնում են տաք բաճկոններ,իմ սիրած զբաղմունքն է սուզվել սառը ջրում: Սա իմ կամքի եւ հաստատակամության փորձությունն է:

յուի քրտնաջան աշխատանքը նրան տվեց մի մարմին, որի հետ դժվար է մրցել նույնիսկ մոդելներին: Սոցիալական ցանցերում Լյուն ցուցադրում է իր մարմինը՝ տեղադրելով լուսանկարներ, որտեղ նա պատկերված է սպորտային հագուստով կամ բիկինիով:Այդ լուսանկարներով նա ոչ միայն ձեռք է բերել սոցիալական ցանցի 75,000 հետևորդներ ,այլ գրավել տասնյակ հեռուստատեսային ռեժիսորների ուշադրությունը, ովքեր առաջարկեցին նրան մասնակցել իրենց ծրագրերում:
Լյու Էլինը շեշտում է, որ մարզման ծանր ռեժիմը դարձրել է է նրան ավելի ուժեղ, ով կարողացել է անցել Չինաստանի Յանցզի գետի եւ Հարավային Կորեայի Հան գետերով:Այժմ նա երազում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով: «Ես ուզում եմ մնալ նույնքան գեղեցիկ, երբ կլինեմ 80 տարեկան», — ասում է Լյուին:«Ես կիսվում եմ իմ պատմությամբ , քանի որ դրանով ուզում եմ ոգեշնչել շատ կանանց զբաղվել սպորտով, լինել գեղեցիկ և ինքնավստահ »,— ասում է Լյուին:Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս կնոջ իդեալական մարմնի գաղտնիքը. գենետիկա՞ն , մոգությու՞նը, թ՞ե քրտնաջան աշխատանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: