Այնքան շնորհակալ եմ տատիկիս… Հազի դեմ լավագույն միջոցը իսկապես փրկում է

Հազը տանջող, հոգնեցնող ու տհաճ երույթ է, որն ուղեկցում է բազմաթիվ վիրուսային ու բակտերիալ հիվանդությունները: Պատշաճ խնամքի բացակայության դեպքում այն մարդու առողջության համար մեծ վտանգ է ներկայացնում: Հատկապես եթե հազը երկար ժամանակ չի անցնում, պետք է դրան ուշադրություն դարձնել ու ձեռնարկել միջոցներ:

Ներկայացնում ենք հազի դեմ լավագույն բնական միջոցներից մեկը. այն կիրառում էին անգամ մեր տատիկները: Սոխով մեղրը հզոր արդյունք է ապահովում:

Ահա թե ինչպես է պատրաստվում հազի դեմ արդյունավետ խառնուրդը

Անհրաժեշտ է.

  • 200 մլ կաթ
  • 300 գ սոխ
  • 50 գ մեղր

Ինչպես պատրաստել ու օգտագործել.

Մաքրել ու մանր կտրատել  200գ սոխը, իսկ մնացածն անցկացնել մանր քերիչով ու քամել հյութը:

Կաթը լցնել կաթսայի մեւջ, ավելացնել կտրատած սոխը: Դնել թույլ կրակի վրա ու եփել՝ մինչ բանջարեղենը կփափկի:

Այստեղ ավելացնել սոխի հյութը: Կաթսան հանել կրակից, ծածկել կափարիչով ու փաթաթել սրբիչով: Թողնել, որ խառնուրդը թրմվի 40 րոպե:

Քամել մառլյայով: Օգտագործելուց առաջ ավելացնել մեղրը, միայն թե լավ խառնեք, որ այն ամբողջությամբ լուծվի:

Ընդունել 3թ.գ. չափաբաժնով՝ յուրաքանչյուր 1,5–2 ժամը մեկ:

Եղեք առողջ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: