Աղբը մի գցեք ձվի տարաները․․․ կիսվում ենք հիանալի հնարքով

Ամռանը կանաչին շատ է ու վաճառվում է մատչելի գնով։ Իսկ ահա ձմռանը հաճախ խնդիր է դառնում խելամիտ գնով թարմ կանաչի գտնելը։ Պատմում ենք, թե ինչպես սովորական ձվի տարան կօգնի ձեզ մի բարդ հարցում։

Այս առարկան կարող է մեծ օգուտ տալ ձեզ, այնպես որ այն մի գցեք աղբը։

Վերջերս հարևանուհուս տուն էի գնացել, ու նա այդ ընթացքում ընթրիք էր պատրաստում։ Նա պատմեց, որ սովորական մակարոնը մի գաղտնիքի շնորհիվ շատ անուշաբույր ու ախորժելի է ստացվում։

Պարզվեց, նա գրեթե ցանկացած խավարտի մեջ սամիթով ու այլ համեմունքներով կարագ է ավելացնում։

Ես նրանից խնդրեցի բաղադրատոմսը ու ինքս էլ պատրաստեցի նույնից։

Մի տուփ կարագը խառնեցի մանրացրած սամիթի հետ։ Ցանկալի է վերցնել  82% յուղայնությամբ կարագ։

Ավելացրեցի 3 փոքր պճեղ սխտոր, մի քիչ էլ աղ։

Լավ լվացի ձվի տարան, չորացրեցի ու մեջը լցրեցի կարագը։ Գդալով հարթեցրեցի։

Փակեցի և ուղարկեցի սառցարանը։

Առավոտյան այն արդեն կարող եք օգտագործել՝ ավելացնելոց մակարոնի, կարտոֆիլի, հնդկաձավարի և այլ տաք ուտեստների մեջ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: