Ինչպես իջեցնել բարձր ջերմությունն առանց դեղորայքի

Բոլորն էլ գիտեն, որ մարմնի բարձր ջերմաստիճանը կարելի է իջեցնել ջերմիջեցնող միջոցներով, սակայն դրանք կարող են առաջացնել նաև բավական լուրջ կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ստամոքսի արյունահոսությունն ու լյարդի ախտահարումը: Սակայն լինում են դեպքեր, երբ բարձր ջերմությունը հանդուրժելը պարզապես անհնարին է դառնում: Այս դեպքում կարող են օգնել ջերմիջեցման ժողովրդական մեթոդները:

·         1-ին եղանակ. անհրաժեշտ է հանել տաք հագուստն ու ծածկոցը՝ թույլ տալով, որպեսզի օրգանիզմից դուրս գա ավելորդ ջերմությունը:

·         2-րդ եղանակ. հարկավոր է անել «խոնավ շփում»՝ շփելով մարմինը ոչ թաց, բայց խոնավ սրբիչով:

·         3-րդ եղանակ. կարելի է կոմպրեսներ դնել թևատակերի, ծոծրակի, աճուկային ծալքերի, ինչպես նաև լյարդի հատվածում:

·         4-րդ եղանակ. օրվա ընթացքում հարկավոր է խմել հնարավորինս շատ հեղուկ, որը կլինի նույն ջերմաստիճանի, ինչ և մարմինը:

·         5-րդ եղանակ. կարելի է ուտել մեկ թուրինջ, կես կիտրոն կամ երկու նարինջ:

·         6-րդ եղանակ. անհրաժեշտ է օդափոխել սենյակը:

Արդյունավետ ջերմիջեցնող դեղաբույսեր

·         Ազնվամորու ցողուններ (որքան հաստ լինեն, այնքան լավ). սա լավագույն քրտնամուղ ու ջերմիջեցնող միջոցն է: Հարկավոր է 20-30 րոպե եփել ցողունները, մինչև դրանք դառնան ազնվամորու գույնի, այնուհետև ընդունել եփուկը մի քանի անգամից: Շատ արդյունավետ են նաև ազնվամորու ծաղիկներն ու չորացրած հատապտուղները:

·         Լորենու ծաղիկներ. հարկավոր է թրմել մեկ խնձորի կեղևի հետ, ավելացնել մեղր և անմիջապես արագ խմել 3-5 բաժակ՝ տաք վիճակում:

·         Ուռենու կեղև. սա սալիցիլաթթվի բնական աղբյուր է: Անհրաժեշտ է 20 գրամ մանրացրած կեղևը մոտ 30 րոպե թրմել 200 մլ եռման ջրում և ընդունել թուրմն օրական 5-6 անգամ՝ մեկ ճաշի գդալ:

·         Շամբուկի (бузина) ծաղիկներ, հաղարջի տերևներ ու բողբոջներ. թրմել և խմել թեյի նման:

Բացի այդ, ջերմիջեցնող ու քրտնմուղ հատկություններ ունեն նաև անանուխը, երիցուկի և տերեփուկի (золототысячник) ցողունն ու տերևները, ուրցը, ուղտափուշը (расторопша), վայրի ելակի և մոշի տերևները:

Նյութի աղբյուրը՝ podelkidetkam.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: